Ղրիմում անցկացված միջազգային «Միասին» հեռուստակինֆորումն ամփոփել է արդյունքները: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», հաղթողների թվում նաեւ հայեր կան: «Նոր դերասանական որակի անցնելու համարձակ եւ օրիգինալ մոտեցման համար» անվանակարգում հաղթել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Եպիսկոպոսյանը: «Ես կարծում եմ, երկրագնդի վրա ապրող 7 մլրդ բնակչությունը բաժանվումէ 4 մասի` կանայք, տղամարդիկ, հայեր եւ ոչ հայեր: Եվ ես, որպես հայերի փորքիկ եւ համեստ մաս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` իմ աշխատանքը գնահատելու համար»,-ասել է Եպիսկոպոսյանը:
«Սկիզբ» անվանակարգում էլ հաղթել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ներկայացրած «Մարգար պապը» ֆիլմը:
«Միասին» XIII ֆորումին ներկայացվել է ավելի քան 300 աշխատանք:




























