«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ցույց է տվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվող իր սենյակը, որտեղ ապրում եւ աշխատում է: Ինչպես հաղորդում է  «Daily Mail»-ը, Ասանժն ապրում է առանց լուսամուտների փոքրիկ սենայկում, որտեղ մահճակալի փոխարեն հատակին ներքնակ է դրված:

«Սա մի փոքր նման է տիեզերակայանում կյանքին»,- ասել է Ասանժը:Սենյակում կա նաեւ ոչ մեծ սեղան եւ գրադարակներ: Սենյակում նաեւ վազքուղի է հարմարեցված: Ասանժի խոսքով` ինքը վարժությունների խիստ ռեժիմ ունի, որը կատարում է անձնական մարզիչի ղեկավարությամբ: Նա նաեւ ունի ուլտրամանուշակագույն լամպ` արեւայրուքի համար: