Վրացական Փոթի նավահանգստում առափնյա սահմանային ոստիկանությունը կալանել է ռուսական դրոշի ներքո նավարկող «Ռուբի» նավը: Վրացական կողմը  կալանքի պատճառ է համարում այն, որ առանց համապատասխան թույլտվության նավից լողամիջոց է իջեցվել ծովը:

Համաձայն վրացական օրենսդրության, նավն այնքան ժամանակ կմնա նավահանգստում, քանի դեռ նրա սեփականատերը չի վճարի մոտ 30 հազ. դոլար կազմող տուգանքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: