Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: Ինչպես հաղորդում է «USA Today»-ը, մասնակցել են մի քանի հազ. մահմեդականներ:

Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ ԱՄՆ դեսպանատան մոտ, որը պահպանել են մի քանի հարյուր ոստիկաններ: Հաղորդվում է, որ ակցիան խաղաղ է անցել: