Խորհրդային եւ ռուսական թատրոնի լեգենդ Յուրի Լյուբիմովն այսօր 95 տարեկան է: Տաղանդավոր դերասան եւ ռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լյուբիմովը եղել է լեգենդար «Տագանկայի» հիմնադիրը, որը երկար ժամանակ երկրում ամենահայտնի թատրոններից մեկն էր:
Այսօր վարպետն իր հոբելյանը նշում է Վախտանգովի թատրոնում, իր բեմադրած ներկայացումով, որին կնախորդի նաեւ նրան նվիրված ցուցահանդեսի բացումը:





























