ԱՄՆ-ում ինքնասպանությունն զբաղեցնում է առաջին տեղը` վնասվածքների հետեւանքով մահացության պատճառների շարքում: Համաձայն «American Journal of Public Health» ամսագրի` վերջին շրջանում ինքնասպանության ցուցանիշն աճել է եւ գերազանցում է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացությունների թվին:
Մասնագետները վերլուծել են հինգ հիմնական պատճառները, որոնք մահվան են հանգեցնում վնասվածքների հետեւանքով: Դրանց շարքում են երեք չկանխամտածված` ՃՏ պատահարներ, թունավորումներ եւ ընկնելու հետեւանով վնասվածներ եւ երկու կանխամտածված` իքնանասպանություն եւ սպանություն:
Հետազոտության ժամանակահատվածում` 2000-2009թթ., վնասվածքների հետեւանքով մահացությունների թիվն ԱՄՆ-ում աճել է 10%-ով: ԱՃ պատահարներից մահացություւնների թիվը նվազել է 25%-ով, այն դեպքում, երբ ինքնասպանությունների թիվն աճել է 15%-ով:
Այսպիսով, մահվան հիմնական պատճառների հնգյակը հետեւյալ տեսքն ունի.
1. Ինքնասպանություն
2. ՃՏՊ
3. չկանախամտածված թունավորում
4. չկանխամտած ընկնելը
5. սպանություն:





























