Մարդկային ուղեղից հնարավոր է ջնջել զգացմունքային հիշողությունները, այդ թվում` ֆոբիաները: Այդ մասին են վկայում Ուպսալայի համալսարանի վերջին հետազոտությունները, հաղորդում է «Science» ամսագիրը: Ստացված տվյալները կարող են օգնել գիտնականներին` մարդկանց ազատել վախերից:
Գիտնականները պնդում են, որ մարդիկ հիշում են ոչ թե այն, ինչ իրականում կատարվել է նրանց հետ, այլ այն, ինչ մնացել է նրանց հիշողության մեջ: Խանգարելով հիշելու գործընթացին, հնարվոր է ազդել հիշողության բովանդակության վրա: «Նոր տվյալները կարող են օգնել միլիոնավոր մարդկանց բուժման մեթոդների բարելավմանը, ովքեր տառապում են ֆոբիաներից եւ սթրեսներից»,-ասել են հետազոտության հեղինակները:





























