Իրանի իշխանությունները մտադիր են ստեղծել սեփական ծառայությունները` որպես այլընտրանք Gmail-ի  եւ Google-ի, այդ մասին հայտնել է հեռահաղորդակցության փոխնախարար Ալի Ջավադին:

Նրա խոսքով` Թեհրանը մտադիր է գործարկել ազգային ինտերնետ ծառայությունները մոտ ապագայում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», պաշտոնական Թեհրանը հայտարարել էր ինտերնետի ստեղծման մասին դեռ մի քանի տարի առաջ, սակայն փորձագետները թերահավատորեն էին վերաբերվել այդ հայտարարությանը տեխնիկական բարդության եւ ծախսատարության պատճառով: Իրավապաշտպան կազմակերպություններն արդեն հայտարարել են, որ  դա համարում են քաղաքացիների` ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակում: