Բրիտանացի դիետոլոգները վստահ են, որ նիհարել ցանկացողները պետք է սնվեն օրական 9 անգամ: Լոնդոնյան թագավորական քոլեջի գիտնականները գիտափորձ են անցկացրել Բրիտանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մոտ 2 հազ. բնակիչների շրջանում:
Արդյունքում ստացված տվյալները թույլ են տվել պնդել, որ փոքր չափաբաժիններով սննդի օգտագործումը կայունացնում է ճնշումը, նվազեցնում արյան մեջ խոլեստերինի քանակը եւ նպաստում է նիհարելուն: Բացի այդ, հաճախակի սննդի ընդունումը մարդկանց ավելի առույգ եւ աշխատունակ է դարձնում:





























