Իրաքում այսօր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետեւանով զոհերի թիվը հասել է 32 –ի: «Associated Press»-ը հաղորդում է 94 վիրավորի մասին:
Ամենախոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել Տաջի քաղքում` Բաղդադից 20 կմ հեռավորության վրա: Այնտեղ հերթով պայթեցվել էր երեք ավտոմեքենա, որոնցում նախապես պայթուցիկ էր տեղադրված եղել: Արդյունքում զոյվել էր 11, վիրավորվել 24 մարդ:Ահաբեկչական ակտեր էին տեղի ունեցել նաեւ Բաղդադում, Քիրկուկ եւ Էլ Կուտ քաղաքներում: Հիմնական թիրախները ոստիկանական բոլոկպոստերն ու շիաներով բնակեցված թաղամասերն էին:




























