Մոսկվայի կենտրոնում օրը ցերեկով կրակել են: Պարզվել է, որ  կովկասցիների հարսանիք է, իսկ փեսայի ընկերները  մոսկվացիներին տեղեկացնում են այդ մասին օդ կրակելով: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 15 մարդու:
Մինչ ոստիկանության բաժանմունքում հայտնվելը, երիտասարդները փորձել են համաձայնության գալ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Ոստիկանները խուզարկել են հավաքվածների մեքենաները: Մի քանիսին տարել են ոստիկանություն: Նրանցից մեկը խոստովանել է, որ օդ է կրակել, սակայն դա եղել է Մերձմոսկվայում: Վարորդներին տուգանել են: Տրավմատիկ զենքի տիրոջը հավանաբար կզրկեն այն պահելու եւ կրելու իրավունքից: Ոստիկանները հուսով են, որ մայրաքաղաքի կենտրոնում  կիրակնօրյա հրաձգության ականատեսները կդիմեն իրավապահ մարմիններ, հայտնում է  «Առաջին ալիքը»:

Ըստ LifeNews-ի` հարսանիքը դաղստանյան էր: Մասնակիցները բացատրել են, որ Դաղստանում որեւէ կարեւոր իրադարձություն կամ տոն նշելիս օդ կրակելու ավանդույթ կա: Կա նաեւ այլ սովորույթ. հարսանեկան շարասյունից առաջ չպետք է  անցնել, սակայն մոսկովյան վարորդները դա չեն իմացել:  Ըստ գործակալության` ձերբակալվածներից մեկը հարձակվել է լրագրողների վրա, որպեսզի չհայտնվի տեսախցիկի օբյեկտիվում: