Ֆլորիդա նահանգի Ուինթեր Սփրինգս քաղաքում ԱՄՆ-ի Արտասահմանյան պատերազմների վետերանների ասոցիացիայի բարեգործական ակցիան ավարտվել է ողբերգությամբ: Անհայտ անձինք ներխուժել են սրահ, որտեղ հավաքված էին բարեգործական երեկոյի մասնակիցները եւ կրակ են բացել: Երկու մարդ զոհվել է, եւս մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն, ասոցիացիայի մասնակիցները երեկոյի վերջում պետք է մասնակցեին մոտովազքի. Նրանց մեծամասնությունը բայքերներ էին: Նրանք աջակցում են մարտական գործողությունների վետերաններին, նախկին զինվորականներին օգնում են աշխատանք գտնել:

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել մի քանի հանցագործների: Նրանց մոտից  առգրավել են հրազեն: Հարձակման դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: