Ամերիկյան ամենահայտնի գանգստերներ Բոննի Փարքերի եւ Քլայդ Բերոուի զենքը ԱՄՆ-ի աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով:
Մասնակիցներին հետաքրքրել է 38 տրամաչափի կարճափող ատրճանակը, որը Բոնին կրել է կոնքին ամրացրած: Անհայտ մնալ ցանկացած գնորդը ատրճանակի համար վճարել է 260 հազար դոլարից ավելի, հայտնում է «Նովիե իզվեստիան»:
Հենց նա էլ 240 հազար դոլարով ձեռք էր բերել նաեւ Քլայդի «Կոլտ» ատրճանակը: Այդ զենքը առգրավել էին ոստիկանները, որոնք 1934 թվականի մայիսին կրակել էին գանգստերներին: Փորձագետներն աճուրդից առաջ լոտերը գնահատել էին 150 եւ 300 հազար դոլար:
Ըստ աճուրդի կազմակերպիչների` վաճառվել է 100 առարկա, որոնք երբեւէ պատկանել են Բոննիին եւ Քլայդին, օրինակ` Քլայդի գրպանի ժամացույցը, որը վաճառվել է 36 հազար դոլարով:
Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, բացի Բոննիի եւ Քլայդի իրերից, աճուրդում ներկայացվել են այդ ժամանակվա հայտնի այլ գանգստերների իրեր եւս, օրինակ` Ալ Կապոնեի եւ Ջոն Դիլինջերի, սակայն թե ինչպես է ավարտվել այդ աճուրդը, չի հաղորդվել:





























