Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հոկտեմբերի 1-ին ընդունել է իր նախարարների հրաժարականները եւ ներկայացրել է կառավարության նոր կազմը: Բարեփոխումների արդյունքում գրասենյակի 18 անդամներից 10-ը փոխվել են, իրենց պաշտոնում են մնացել այնպիսի առանցքային պաշտոնյաներ, ինչիպիսիք են խորհրդարանի խոսնակը, փոխվարչապետը, արտգործնախարարը, տնտեսության եւ արդյունաբերության նախարարը:
Բարեփոխումների նպատակը եւ մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ կառավարության ձեւավորման նպատակը իշխող կուսակցության դիրքերի ամրապնդումն է ` կառավարության ստորին պալատի սպասվելիք ընտրությունների նախաշեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոկտեմբրի 1-ի երեկոյան նոր կառավարությունը երկրի ինքնակալ Ակիհիտոյի մոտ հաստատման արարողություն կանցնի:




























