Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝  հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը  06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը  երեք օրով  դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը   նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս  մայրուղային գազատարի վրա:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: