Չինաստանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով գերմանացի զբոսաշրջիկներ են զոհվել: Հոլտեմբերի 1-ի առավոտյան Պեկին- Տյանցզին մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով ընդհանուր առմամբ 6 մարդ է զոհվել, որոնցից 5-ը Գերմանիայի քաղաքացիներ են:

Ինչպես հայտնում է Սինխուա գործակալությունը, գերմանացի զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել է նույնն  ուղղությամբ ընթացող  կոնտեյներատարին: Վթարի արդյունքում ավտոբուսը այրվել է: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 14 մարդ: Ոստիկանությունը պարզում է վթարի հետեւանքները:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Չինաստանում ոչ աշխատանքային շաբաթ է` Աշնանային օրվա  եւ Կրթության օրվա տոների կապակցությամբ: Այս օրերին երկրի մայրուղիների երթեւեկությունը ծանրաբեռնված է լինում. միլիոնավոր չինացիներ ցանկանում են օգտվել հանգստյան օրերից եւ տուն վերադառնալ կամ զբոսանքի մեկնել: