Բուրյաթիայում ճանապարհային ոստիկանության տեսուչը  վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակի: Նա երեխային հիվանդանոց է հասցրել, հետո գնացել անտառ եւ ինքնասպան եղել: Միջադեպը կատարվել է Ուստ Բարգուզին գյուղում:

Ճանապարհատրանսպորտային ծառայության 32-այա տեսուչը ընթրիքից հետո ոստիկանության բաժանմունք էր վերադառնում իր Toyota Kluger մեքենայով: Երթեւեկելի մասում նա վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակի` նրան պատճառելով գլխի վնասվածք եւ վերջույթների կոտրվածք:  Ոստիկանության աշխատակիցը իր մեքենայով աղջկան հիվանդանոց է տեղափոխել:

Ինչպես հայտնում է «dni.ru»-ն, դրանից հետո տղամարդը հեռացել է գյուղից ոչ հեռու գտնվող անտառ եւ ինքնասպան եղել ծառայողական ատրճանակով: Ոստիկանի մարմինը հայտնաբերվել է նույն երեկոյան: