Սկանդալային նշանավոր իրավաբան Դագիր Հասավովը, ով հայտարարել  էր, որ մահմեդականները Մոսկվան արյունով կհեղեղեն, եթե շարիաթի դատարաններ չբացվեն, մոտակա ժամանակներս Ռուսաստան կվերադառնա, քանի որ իրավապահ մարմինները դադարել են  նրան հետապնդել` Հասավովի գործունեության մեջ հանցագործության տարրերի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ 2012 թ-ի ապրիլի 24-ին ՌԵՆ TV հեռուստաընկերության եթերով  Դագիր Հասավովը հայտնել է, որ անհրաժեշտ է օրինական կարգավիճակ տալ շարիաթի դատարանների գործունեությանը, քանի որ մահմեդականները  դրա կարիքը ունեն: Իսկ բացասական պատասխանի դեպքում, Հասավովը զգուշացրել է, որ կարող են Մոսկվան «արյամբ հեղեղել»` այն դարձնելով «երկրորդ մեռյալ ծով»:

Հասավովի արտահայտությունները մեծ քննադատության է արժանացել: Իրավաբանի հայտարարությունները նաեւ իրավապահ մարմինների ուշադրությանն է արժանացել: Մայիսի վերջին Հասավովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչից հետո  Հասավովը փախել էր Ռուսաստանից: