Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21.41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռու Բերդ գյուղում ժայռից մարդ է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնել Լոռի Բերդ գյուղի բնակիչ, 50-ամյա Հովիկ Բադալյանի դին:



























