Էջմիածին քաղաքի բնակիչ 24-ամյա Ռոման Տիգրանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան այսօր` հոկտեմբերի 1-ին 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող ծառերին: Բախման հետեւանքով վարորդը տեղում մահացել է:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Կոտայքի բաժնից:

Ավելի ուշ Հրազդանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ուղեւորներ` Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Իշխան Պողոսյանը, Երեւան քաղաքի բնակիչներ 23-ամյա Հարություն Բաղդասարյանը, 22-ամյա Արման Կիրակոսյանը: Նրանք միջին ծանրության վնասվածքներ են ստացել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշենրով`ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: