Հայտնի նախկին ֆուտբոլիստ, այժմ`«Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի ընտրացուցակի առաջին համար Կախա Քալաձեն քվեարկել է խորհրդարանական ընտրություններին:

«Ես քվեարկել եմ հանուն իմ երկրի լուսավոր ապագայի, որտեղ պաշտպանված կլինի մեր յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը: Բոլորը որակյալ կրթություն, որակյալ բժշկություն ստանալու, իսկապես արժանապատիվ, այլ ոչ թե ամպերում սավառնող մարդու ստեղծած վիրտուալ Վրաստանում ապրելու հնարավորություն կունենան», - ասել է նա, մեջբերում է «GHN»-ը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն քվեարկել է` հույս հայտնելով, որ  «կհաղթի վրացի ժողովուրդը»:

Հիմնական պայքարն ընթանում է  իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի միջեւ: