Այս օրը` հոկտեմբերի մեկը, ողջ աշխարհում տոնվում է որպես Երաժշտության միջազգային օր (International Music Day), որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ Միջազգային երաժշտական խորհրդի կողմից: Նրա նպատակն է`  հասարակության բոլոր շերտերում  երաժշական արվեստի տարածումը, ժողովուրդների միջեւ բարեմակության հաստատումը, մշակույթների զարգացումը  եւ գեղագիտական արժեքների նկատմամաբ փոխադարձ հարգանքի հաստատումը:

Երաժշտության օրը առաջին անգամ տոնվել է 1975 թ-ի հոկտեմբերի 1-ին:

Դարերի եւ հարազարամյակների ընթացքում երաժշտությունը եղել է մարդականց  ստեղծագործական ինքնարտահայտման, նրանց մշակութային ավանդույթների, կրոնական ծեսերի եւ առօրյա գոյության մի մասը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», երրորդ հազարամյակի սկիզբը ցույց է տալիս, որ երաժշտությունը չի կորցրել իր նշանակությունը, այլ ընդհակառակը, նրա անհրաժեշտությունը ավելի է մեծացել: Երաժշտության ժամանակակից  պատկերացումները ձեւավորվում են բազմամշակութային տարածության մեջ` ընդլայնելով մեր պատկերացումները մշակութային տարբեր շերտերի, ավանդույթների  շուրջ, որտեղ երաժշտությունը անպայման գոյություն ունի:

Երաժշտության ձայնագրման եւ ստեղծագործելու հնարավորությունները այն առավել հասանելի են դարձնում, մուկտիմեդիայի նոր միջոցները հնարավարություն են տալիս  լսել եւ տեսնել երաժիշտների ելույթները առավել կատարյալ կրիչների միջոցով: