Առաջիկա քառօրյայի նիստի օրակարգը հաստատելուց հետո Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ կարգով կքննի Հայաստանի Գլխավոր դատախազի միջնորդությունը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու վերաբերյալ:
«Ազգային ժողովի կանոնադրության» 36 եւ 37-րդ հոդվածների համաձայն պատգամավորական անձեռնմխելիության հարցերը պատկանում են այն խմբին, որոնք անհրաժեշտության դեպքում անհապաղ քննարկման եւ Ազգային ժողովի օրակարգի մեջ արտահերթ ընդգրկվելու ենթակա են: Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը պարզաբանում է, որ օրակարգի մեջ ընդգրկված պարտադիր կամ անհրաժեշտ հարցերը, այդ թվում վերոնշյալ հարցը, քննվում է արտահերթ կարգով:
Հիշցենենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Այս պահին Ազգային Ժողովի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ:




























