Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում   ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից  15.00-ն ընկած ժամանակահատվածում, 83-ամյա Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ եւ ճյուղեր:

Փայտանյութն առգրավվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն: