Հզոր պայթյուն է որոտացել աֆղանական Հոսթ քաղաքի կենտրոնում` կառավարական շենքի եւ քաղաքային պետական «Հազի Բաբրակ Խան» այգուց 100 մետր հեռավորությամբ: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի առավոտյան` ամերիկա-աֆղանական զինվորական շարասյան շարժի ժամանակ. մահապարտ-ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ամբոխի մեջ` ՆԱՏՕ-ի եւ աֆղանական բանակի շարասյան մոտ:
Reuters գործակալության տվյալներով` զոհեր կան աֆղանցիների եւ ամերիկյան զինվորականների մեջ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների թվում: ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են ամերիկացի երեք զինվորների մահվան մասն: Տեղական իշխանությունները հայտնում են Հոսթ քաղաքի 5 բնակիչների եւ աֆղանցի 4 ոստիկանների մահվան մասին: Հոստ նահանգի ՆԳՆ-ի ներկայացուցչի խոսքով պայթյունի հետեւանքով մահացել է տեղական ոստիկանության արագ արձագանքման ուժերի հրամանատարը:
Ինչպես փոխանցում է «Գոլոս Ռոսիին», վկայակոչելով ISAF մամուլի ծառայությանը, զոհերի ընդհանուր թիվը 14 է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Սպանվածների թվում են ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ, թարգմանիչ, աֆղանցի երեք ոստիկաններ եւ տեղացի բնակիչներ: Հարձակման պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել թալիբները:




























