«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ այսօր, հնարավոր է առաջին անգամ, երկրում իշխանությունը կփոխվի ընտրության ճանապարհով:

Ինչպես նշել է News.ge-ն, Իվնաիշվիլին կոալիցիայի գրասենյակ է ժամանել տիկնոջ` Եկատերինա Խվեդելիձեի հետ: Ընդդիմադիրը արդեն տվել է ընտրությունների առաջին գնահատականը` հայտնելով, որ  ընտրական գործընթացը նորմալ մթնոլորտում է ընթանում: «Ես հինգ րոպե հետեւել եմ ընտրական գործընթացին եւ արտառոց ոչինչ չեմ նկատել: Հնարավոր է, որ սա նորմալ ընտրությունների նախադրյալ է»,-նշել է Իվանիշվիլին:

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ իսկապես պատմական օր է: Թեեւ իշխանությունները շատ խախտումներ են արել եւ հավանաբար էլի կանեն, այնուհանդերձ վրացի ժողովրդի իմաստության, պատմական փորձի շնորհիվ  մենք այսօր առաջին անգամ հնարավոր է կկարողանանք իշխանությունը փոխանցել ընտրական ճանապարհով»,-հայտնել է Իվանիշվիլին, փոխանցում է «GHN»-ն:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Ճշգրտված տվյալներով ընտրացուցակների մեջ ընդգրկված են ավելի քան 3 միլիոն 600 հազար ընտրողներ: {որհրդարան կանցնեն ընդամենը 150 պատգամավոր, որոնցից 77-ը համամասնական  կարգով եւ 73-ը` մեծամասնական կարգով:

Երկրում նա[ընտրական լարված  պայքարը ծավալվել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի`   իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի միջեւ: