«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Վարդան Օսկանյանի վերաբերյալ դատախազի միջնորդագրին եւ չի մասնակցում այդ քննարկմանը:Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իր շատ հարգարժան հետեւորդը` նախկին ԱԳ նախարարը պետք է դեռ քաղաքական եւ բարոյական պատասխան տա Մադրիդյան առաջարկները, սկզբուքները ընդունելու, Մարտի մեկի կապակցությամբ իր դիրքորշումը հայտնելու, Մեղրիի տարբերակը դիվանագիտական օրակարգ բերելու համար: «Բայց դա բնավ կապ չունի այսօրվա միջնորդագրի հետ: Այսօրվա միջնորդությունը քաղաքական է, նախընտրական եւ համեմատության մեջ անհիմն եւ ինքը պետք է մերժվի: Կամ բոլորը պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ ոչ մեկը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ բոլոր նախագահները, վարչապետը եւ նրանց աշխատակազմերը` նախարարները, ԱԺ նախագահը եւ պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից կամ ոչ մեկը: «Դրա համար, թող նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, դատախազը պատասխանեն իրենց չարաշահումների, հետագծի համար, հետո նոր թող Վարդան Օսկանյանը եւ իր կուսակից ընկերները պատասխան տան»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























