Քալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դաշնային գործակալները սեպտեմբերի 11-ին գրեթե 9 մլն դոլարի խարդախության մեջ մեղադրվող խմբի 10 անդամների են ձերբակալել:

Քրեական գործում մասնակից են 17 մարդ, որոնք 2009-2011 թթ. խաբեբայություններ են գործել դեղագործական ընկերությունների միջոցով: Սեւ շուկայում ձեռք բերված դեղորայքների վաճառքից ստացված գումարները ընկերության հաշվին են անցել: Ընդ որում հաշվից հանվել են 10 հազար դոլարից պակաս գումարներ` հաշվետվություն ներկայացնելուց խուսափելու համար:

Սխեման ղեկավարել են Փիթեր Քաթցը եւ Ազիզ Նուրհանը, ասվում է  Քալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատախազության պաշտոնական կայքում:

Մեղադրանք ներկայացվածների շարքում մի քանիսը հետախուզման մեջ են, օրինակ`34-ամյա Արմեն Ապերյանը եւ 32-ամյա Աելիտա Կուլիեւան: Մեղադրանք են ներկայացրել նաեւ 27-ամյա Հուսեյն, 32-ամյա Ռուսլան եւ 28-ամյա Մուրադ Մահոմեդհաջիեւ եղբայրներին եւ նրաց քրոջը` Իզումրուդ  Մահոմեդհաջիեւային: