«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ համաձայնություն է ունեցել, որ իր հետ միասին նա եւս պետք է մանդատը վայր դնի, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին: Այս մասին այսօր`հոկտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը ասաց, որ Քոքոբելյանի վերադարձից հետո ինքը եւ այս, եւ այլ հարցերի վերաբերյալ կլսի նրա պատասխանները եւ մի քանի շաբաթ անց այս ամսվա ընթացքում վերջնական պատասխան կտա իր թեկնածության առաջադրման վերբերյալ: «Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության միջոցով կամ, եթե դրանից լավ այլընտրանք կա` ուրիշին զորակցելով, որ այս անգամ մեր ժողովուրդը ունենա համոզիչ, հաղթական այլընտրանք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























