Ֆինլանդիայում ինտերնետ-աճուրդի մասնակիցներից մեկը աճուրդի է հանել սեփական կնոջը: Վանտա քաղաքի բնակիչը բավականին համեստ մեկնարկային գին է նշել կնոջ համար` ընդամենը 5 եվրո եւ բացատրել է, որ վաճառում է կնոջը, քանի որ նա «անտանելի է»:

Նրա խոսքով, կինը դժկամ է, շատ արագ է զայրույթի մեջ ընկնում, նրա բերանը դժվար է փակել կամ խաբել: Կնոջ այլ թերությունների թվում ամուսինը նաեւ նեշ է «մշտապես այրված ուտելիքը»: Գնորդների կոպիտ ձեւով առաջարկ է արվել «որքան հնարավոր է շուտ  կնոջը տանել հենց տնից», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ֆիննական «Ինտալեխտի» թերթը: Ընդ որում, ամուսինը հաճոյախոսել  եւ «հրաշալի» է որակավորել կնոջ բարեմասնությունները:

Հաղորդվում է, որ հաշված ժամերի ընթացքում մեկնարկային 5 եվրոն հասել է 100 հազարի: Այս սահմանին էլ աճուրդը կանգնեցվել է. կնոջը վաճառելու տեղեկատվությունը հայտնվել է մամուլում, եւ աճուրդից հանվել է հայտարարությունը: