2012 թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ (12ամսյա գնաճ) գնաճը Հայաստանում կազմել է 2.5%: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Ամսական կտրվածքով (սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ) գնաճը 0.8% է: Նշենք, որ նախորդ 5 ամիսների ընթացքում գնաճն ամսական կտրվածքով ուներ նվազման միտում:

Սեպտեմբերյան գնաճը օգոստոսի համեմատ հիմնականում պայմանավորված է կենդանական եւ բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 1.5-10.7% գնաճով:

Տասներկուամյա կտրվածքով պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`5.7%-ով, ծառայությունների սակագներինը`2.1%-ով: