Վրաստանում ՀԿ-ները հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում ընթացող ընտրություններում արդեն արձանագրվել են մի շարք խախտումներ:

Ինչպես հաղորդում է վրացական  «GHN» գործակալությունը,  մի շարք կազմակերպությունների եւ ՀԿ-ների վկայությամբ տարբեր ընտրատեղամասերում առավոտվանից արդեն գրանցվել է 70 դեպք: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ընտրությունների կայքում: Ընտրախախտումների ամենատարածված ձեւը քվեաթերթիկների սակավությունը, ընտրատեղամասերում իրականացվող քարոզչությունը եւ այն խոչընդոտներն են, որոնք խանգարում են դիտորդների եւ լրատվամիջոցների աշխատանքին:

Իր հերթին «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որը իշխող կուակցության` «Ազգայի միասնական կուսակցության» գլխավոր մրցակիցն է, նույնպես հայտնել է խախտումների մասին:  Ընդդիմադիրների խոսքով, օգտագործվում են կեղծ անձնագրեր, հատուկ գրիչներ, իսկ որոշ ընտրատեղամասերում մարկերի փոխարեն ջուր է օգտագործվում: Գրանցվել  են նաեւ նախապես լրացված քվեաթերթիկների դեպքեր, որտեղ նշված է 5-րդ` իշխող կուսակցության համար եւ դուրս են բերվում դատարկ քվեաթերթիկները: Քութաիսիում անգամ ծեծկռտուքի դեպքեր են գրանցվել:

Իր հերթին  Վրաստանի ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների: Հաղորդվել է որ որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը չի համապատասխանել ընտրողների թիվին: Կեսօրվա դրությամբ երկրում ընտրություններին մասնակցել են ընտրողների 25,88 տոկոսը: