Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար կմեկնի Ադրբեջան:

Ինչպես հայտնում է FARS-ը, այցի շրջանակում նախատեսվում է Իրանի նախագահի հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ: Գագաթաժողովը նշանակված է հոկտեմբերի 13-14-ին:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է` հիմնադրված 1985 թվականին Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից, 1977 թվականի մարտի 12-ին հիմնադիր երեք երկրների` Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի  կողմից ստորագրված Իզմիրի պայմանագրի կանոնադրության հիմքով գործող Զարգացման տարածաշրջանային համագործակցության կազմակերպության իրավահաջորդն է: