Կահույքի արտադրությամբ զբաղվող շվեդական IKEA ընկերությունը  Սաուդիան Արաբիայի համար նախատեսված իր վերջին կատալոգից հանել է կանանց լուսանկարները:

The Local թերթի տվյալներով` IKEA կատալոգի  մոտ 200 միլիոն օրինակ լույս կտեսնի 27 լեզուներով, որոնք կտարածվեն աշխարհի 38 երկրներում: Սաուդիան Արաբիայի համար նախատեսված կատալոգներից ռետուշի միջոցով հանվել են կանանց լուսանկարները:

Շվեդիայի Առեւտրի նախարար Եվա Բյորլինգը այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել. «անհնար է կանանց ջնջել իրականությունից», –հայտնել է նա:

Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, կատալոգներից կանանց անհետացումը առաջին սկանդալը չէ, որը կապված է IKEA-ի գովազի հետ: Սեպտեմբերին ընկերությունը որոշել է ռուսական իր կայքից հեռացնել դիմակավոր մարդկանց լուսանկարը, որը հաղթող էր ճանաչվել «Դարձիր կազմի դեմքը» մրցույթում: Շվեդական ընկերությոնը բացատրել է, որ  քաղաքականությունից դուրս է, այդ պատճառով չեն ցանկանում, որպեսզի ինչ որ մեկը իրենց արտադրություը օգտագործի որպես քարոզի հարթակ: