2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 4.2% եւ 2.4% գնաճը: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
Նշենք, որ հունիս-հուլիսին բենզինը, ըստ վիճակագրության, հանրապետությունում էժանանում էր, օգոստոսին վերսկսվեց թանկանալու միտումը:
2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4% եւ 8.4%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.2% եւ 6.8%-ով:
Պրեմիում տեսակի բենզինի լիտրի գինը այսօր հոկտեմբերի 1-ին բենզալցակայանների մեծ մասում վաճառվում է 520 դրամով, ռեգուլյարը` 500 դրամ: Դիզվառելիքն արժե 470 դրամ:





























