ԱՄՆ-ում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել նստատեղերի պոկվելու պատճառով: Բոստոնից Մայամի մեկնող American Airlines ընկերության Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում ` Քենեդու անվան օդանավակայանում:

Ինքնաթիռի անձնակազմին  սրահում տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են այն պահին, երբ «Բոինգ-757»-ը  արդեն  բավականին հեռացել էր թռիչքի վայրից: Կապիտանը որոշել է նստեցնել ինքնաթիռը, հաղորդում է LifeNews-ը:

Օդաչու Սեմ Մեյերը պատմել է, որ նստատեղերից մի քանիսը միանգամից պոկվել են հատակից. «Ես 24 տարի աշխատում եմ American Airlines-ում, բայց նման բան առաջին անգամ եմ տեսնում»,-ասել է նա:

Ինքնաթիռը Նյու Յորքում վայրէջք է կատարել սեպտեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 12:48-ին: Թռիչքուղու վրա ինքնաթիռին դիմավորել են արտակարգ ծառայությունները: Դեպքի պատճառով ոչ ոք չի տուժել: