Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ահարոն Հակոբյանը վեճի է բռնվել եւ հարվածել  ՔԿՀ անվտանգության աշխատակցի՝ Արմեն Մելքոնյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

«Մեր կողմից նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության կենտրոնի քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ 319 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5  տարի ժամկետով»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին: