Ղազախստանում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել սահմանապահ Վլադիսլավ Չելախի նկատմամբ, ով կասկածվում է «Արկանկերգեն» պահակակետում իր զինակիցների սպանության մեջ: Չելախին մեղադրանք է առաջադրվել 8 հոդվածներով: Սպանություններից բացի Չելախին մեղադրանք է առաջադրվել նաեւ «պետական գաղտնիքների գողության մեջ»: Ձրբակալելու պահին նրա մոտ հայտնաբերվել է պետական սահմանի քարտեզը «գաղտնի» մակագրությամբ:
Հիեցնենք, որ մայիսի 30-ին Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին այրված էր հայտնաբերվել սահմանապահ «Արկանկերգեն» պահակակետը, որտեղ ամառային շրջանում ծառայում են 15 զինծառայող: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 14 զինվորների մարմինները: Իսկ ոչ հեռու գտնվող որսորդական խրճիթում հայտնաբերվել է անտառապահի մարմինը:
Վլադիմիր Չելախին այս զորամասի միակ զինվորն է, ով կենդանի է մնացել: Նա ձերբակալվել է եւ իբր ընդունել է սպանությունների մեղքը: Հետագայում նա հրաժարվել է իր ցուցմունքներից եւ հայտնել է, որ ոչ մեկին չի սպանել:





























