Արգելքը առաջ է բերել օգտատերերի եւ որոշ պաշտոնյաների դժգոհությունը, հաղորդել է Associated Press-ը: Արգելքը հանվել է այն բանից հետո, երբ կարգավորիչներին հաջողվել է արգելափակված թողնել YouTube-ը, սակայն հասանելի պահել փոստային ծառայությունը եւ որոնողական համակարգը:
Ինչպես նշում է «Գազետա.ru»-ն, անցյալ շաբաթ Իրանը արգելափակել է Gmail-ի եւ Google հասանելիությունը` հակամահմեդական սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով, որի թրեյլերը հուլիսին տեղադրվել էր Google-ին պատկանող YouTube տեսադարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Իրանի իշխանությունները մտադիր են ստեղծել սեփական ծառայությունները` որպես այլընտրանք Gmail-ի եւ Google-ի: Հեռահաղորդակցության փոխնախարար Ալի Ջավադիի խոսքով` Թեհրանը մտադիր է գործարկել ազգային ինտերնետ ծառայությունները մոտ ապագայում:





























