Չեխիայում նշանակվել են երկրի պատմության մեջ առաջին ուղիղ ընտրությունները: Ընտրությունները տեղի կունենան 2013 թ-ի հունվարի 11 եւ 12-ին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է չեխական խորհրդարանական վերին պալատի ղեկավար Միլան Շտեխը:
Եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի քվեարկած ձայների կեսից ավելին, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը: Երկրի նախագահի պաշտոնում երկու հնգամյա փուլ ղեկավարելուց հետո Չեխիայի ներկայիս նախագահ Վացլավ Կլոուսը հրաժարական է տալիս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մինչեւ հիմա Չեխիայի նախագահին ընտրել են երկու պալատների պատգամավորները: Այս տարի օրենք է ընդունվել նախագահի ուղիղ ընտրության մասին:




























