Ղրիմի հեղինակավոր բուհերից մեկում սկանդալ է ծագել: Տավրիչեսկյան համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները նորեկների համար անսովոր ձեռնադրում են կազմակերպել` նրանց ստիպելով սեռական տեսարանների իմիտացիա անել:
Պաշտոնական ձեռնադրումից հետո ուսանողները տեղափոխվել են այգի` ոչ պաշտոնականի համար: Առաջին կուրսեցիները պետք է մի քանի փորձություններ անցնեին, որոնցից մեկը` «Կամասուտրան» է: Ակցիան ղեկավարել է 5-րդ կուրսի ուսանող Ստանիսլավ Պետրենկոն, ով զույգեր է ձեւավորել եւ նրանց սեքսուալ տեսարաններով նկարներ է բաժանել, որոնք առաջին կուսեցիները պետք է նմանակեին: Նրանք, ովքեր հրաժարվել են` խմբակային սեքսի իմիտացիային մասնակցելու, «տուգանք» են ստացել: Ինչպես հաղորդում է ՏՍՆ-ն, պարզվել է, որ «Կամասուտրա» մրցույթը ուսանողները անցկացնում են արդեն 4 տարի շարունակ: Սակայն բուհի ղեկավարությունը այդ մասին իմացել է միայն հիմա այն տեսանյութի շնորհիվ, որը հայտնվել է ինտերնետում:
Բուհում դեպքերը անվանել են արտակարգ եւ սեփական ուսունասիրությունն են իրականացրել: Իրենք` ուսանողները կարծում են, որ դեպքերը շատ են ողբերգականացնում: Այնուհանդերձ, Ղրիմի լավագույն բուհերից մեկի վարկանիշը վտանգելու համար ակցիայի կազմակերպիչները` Մաթեմատիկայի ֆակուլտետի 5 ուսանողներ նկատողություն են ստացել:




























