Մոսկվայի դատարանը հոկտեմբերի 1-ին ամերիկյան աղմկահարույց «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը ծայրահեղական է ճանաչել:

Դատավորը հայտարարել է, որ դժգոհողները կարող են որոշումը բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանում` դրա ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո: Այսօր  հայտարարվել է միայն վճռի բանաձեւային մասը: Ամբողջական որոշմանը կարելի է ծանոթանալ հոկտեմբերի 5-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին նման որոշում էր կայացրել Գրոզնու Լենինյան քաղաքային դատարանը:

Ինչպես հայտնել է Չեչնիայի տպագրության նախարարության ներկայացուցիչը, դատարանը նաեւ  վճռել է, որ մինչեւ  որոշման ուժի մեջ մտնելը պետք է միջոցներ ձեռնարկվեն  «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը համացանցում կամ այլ ռեսուրսներում տեղադրելն արգելելու հայցի ապահովման ուղղությամբ: