Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարը մտել է արժեւորման փուլ՝ ամենայն հավանականությամբ կապված մթերման սեզոնի ավարտի հետ (դոլարի առաջարկը նվազում է): Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում գնել է 6.6 մլն դոլար՝ այդպիսով կանխելով դոլարի ավելի մեծ թուլացումը եւ անուղղակի նպաստելով դոլարի թանկացմանը:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.49 դրամ: Սեպտեմբերի 29-ի գործարքների համեմատ դոլարը թանկացել է 1.05 դրամով կամ 0.26 %-ով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.68 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 407.5 դրամ, վաճառքի փոխարժեքը 409 կամ 410 դրամ է: 

Forex միջազգային շուկայում եվրոի փոխարժեքը տատանվում է 1.29 դոլարի շուրջ:

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը բարձրացել է եւ գնահատվում է 31.2538 ռուբլի: