Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Իսկ հոկտեմբերի  4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի  5-ից 6 ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հարավ-արեւմտյան շրջաններում կլինի 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ից 6-ին ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Իսկ Երեւանում` հոկտեմբերի 2-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, էական տեղումներ չեն սպասվում: Հոկտեմբերի 5-ից 6-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: