Հելիումով լցված օդապարիկը  սեպտեմբերի 29-ին մի քանի ժամով անջատել է Հունաստանի քաղաքացիական ավիացիայի ռադարը: Այս մասին հաղորդել է  Հունաստանի օդային տրանսպորտի գործակալության ներկայացուցիչը:

Աթենքի եւ Հունական Մակեդոնիայի տարածքում իրավիճակին հետեւող ռադարի հետ կապը մոտ մեկ ժամ խափանվել է, հաղորդում  է «Վզգլյադը»:

ԶԼՄ-ների տվյալներով` օդապարիկը ինչ-որ չափով էլեկտրաէներգիայի խափանում է  առաջացրել, ինչն էլ ռադարի անջատման պատճառ է դարձել:  Մասնագետները կատարվածի հետաքննությունը: