Փորձագետները վերլուծել են, թե 2001-2050թթ. ժամանակահատվածում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը ինչպիսի հետեւանք կունենա ձկների վրա։ «Росбалт»-ի փոխանցմամբ՝ այն կազդի ավելի քան 600 ձկնատեսակի վրա։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում օվկիանոսի ջրերում կպակասի թթվածինը, իսկ դա իր հերթին բացասաբար կազդի ձկների զանգվածի վրա։

Գիտնականները պնդում են, որ ածխաթթու գազի անվերահսկելի արտանետումը, որը ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ կարող է լինել Երկրի վրա, մեծ ազդեցություն է թողնում ջրային համակարգի վրա։ Արդյունքում հնարավոր է, որ ծովային օրգանիզմները կորցնեն իրենց մարմնի զանգվածի 24 տոկոսը։

Մասնագետները կարծում են, որ ջրի տաքացումից ամենաշատը կտուժեն Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների ձկները։