ՀՀՇ նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը վաղը` հոկտեմբերի 2-ին ՀԱԿ խմբակցության անունից ելույթ կունենա ԱԺ ամբիոնից, որտեղ կհայտարարի, թե ՀԱԿ-ը ինչ դիրքորոշում է որդեգրել Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթում Վարդան Օսկանյանին ուղղված սուր հարցադրումներին Արամ Մանուկյանը ասաց, որ նա իր ելույթում քվեարկության վերաբերյալ ոչ մի վերաբերմունք չի արտահայտել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ 3 խմբակցություններ` ԲՀԿ-ն, Ժառանգությունը եւ ՀՅԴ-ն զերծ կմնան քվեարկելուց: