Հոկտեմբերի 1 –ի գիշերը Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել` երկար դադարից հետո: Դրա սկիզբը մեր մոլորակի վրա արձանագրվել է գիշերը մոտ ժամը 3-ին, մակարդակը հինգբալանոց սանդղակով երեք բալի է հասնում:

Չնայած այն բանին, որ փոթորիկը կանխատեսվում էր, նրա բարձր մակարդակը անսպասելի է եղել, հայտարարում են գիտնականները:

Փոթորիկի պատճառը դեկտեմբերի  27 –ին Արեգակի վրա պլազմայի արտանետումն էր:  Պլազմայի արագությունն այնքան էլ մեծ չի եղել. պահանջվել  է չորս օր` երկիր հասնելու համար: Հենց այդ պատճառով էլ փոթորկի ուժգնությունը զարմացրել է մասնագետներին: Ցածր արագության դեպքում մեծ հարվածի առակայությունը վկայում է այն մասին, որ արտանետումն ունեցել է խիտ  միջուկ, հաղորդում է   NEWSru.com-ը: