Ֆրանսիայի Բորդոյի համալասարանի գիտնականները պարզել են, որ նյարդային համակարգը հանգստացնող թույլ դեղամիջոցների՝ բենզոդիազեպինների ընդունումը 65 եւ ավելի տարիքի մարդկանց մոտ կարող է նպաստել ծերունական տկարամտության՝ դեմենցիայի զարգացմանը։  Ինչպես նշում է РБК –ն, դեմենցիայի զարգացման հավանականությունը ավելանում է 50 տոկոսով։ Գիտնականները վստահ են, որ նշված դեղամիջոցները չօգտագործող մարդկանց մոտ փոփոխություններ չեն նկատվում։

Նշենք, որ բենզոդիազեպինները նշանակվում են տագնապի զգացում եւ անքնություն ունեցող մարդկանց։ Մասնագետները խորհուրդ են տալիս բժիշկներին ուշադրություն դարձնել հիվանդների՝ դեղամիջոցի օգտագործման ժամկետներին։ Ըստ նրանց՝ անցանկալի հետեւանքներ թողնող դեղի ընդունման ժամկետը չպետք է անցնի 2-4 շաբաթը։