Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհեթեթություն է համարել «Ալ Արաբիա» հեռուստաընկերության այն տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանը մասնակից է  եղել Սիրիայի վրա թուրքական ռազմաօդային ուժերի օդանավի ոչնչացման մասին:

«Անհարմար է անգամ մեկնաբանել նման անհեթեթությունը, սակայն ստիպված ենք»,-ասված է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի  պատասխանի մեջ, հողորդում է  «Ինտերֆաքսը»:

«Այս` անմեղ լինելուց հեռու ֆանտազիաները հիմնվում են  այսպես կոչված հետախուզական տվյալների վրա, որոնք իբր ձեռք են բերվել «Ալ Արաբիայի» կողմից: Կեղծիքի հեղինակները հոգ էլ չեն տարել «գաղտնի ծրագրից» տարբերանշանը ջնջելու համար»,-հայտարարել է  Լուկաշեւիչը:

Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդել էր, որ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով ինչ- որ գաղտնի փաստաթղթեր, հայտարարել էր, թե թուրքական զինուժի օդանավի  ոչնչացմանն օգնել էին Տարտուսի ռազմաբազայից ռուս մասնագետները: